Բելառուսում ընդդիմադիր կուսակցություն կստեղծվի |shantnews.am|

shantnews.am: Վիկտոր Բաբարիկոյի շտաբը, ում Բելառուսի ԿԸՀ-ն հրաժարվել էր գրանցել երկրի նախագահական ընտրություններին մասնակցելու համար, հայտարարել է կուսակցության ստեղծման մասին։ Այն կկոչվի «Вместе»։

Կուսակցության հիմնական հանձնարարություններն են սահմանադրական բարեփոխումների անցկացումն ու քաղաքացիական նախաձեռնությունների միավորումը։ Այս մասին Բաբարիկոն հայտնել է տեսաուղերձում, որը հրապարակվել է Twitter-ում։ «Բելգազպրոմբանկի» նախկին ղեկավարը կալանքի տակ է հունիսի կեսերից, ենթադրվում է, որ ուղերձը ձայնագրվել է մինչ կալանավորումը։

«Եկել է ժամանակը՝ հայտարարելու մեր պայքարի շարունակման մասին, սակայն արդեն ինչ-որ կազմակերպչական ձևով, որի պարագայում հնարավոր է միավորել բոլոր կողմնակիցներին»,-ասել է նա։

Առաջիկայում կներկայացվեն կուսակցության գրանցման փաստաթղթերը։ Այս մասին ասել է Մարիա Կոլեսնիկովան՝ Բաբարիկոյի շտաբի ներկայացուցիչն ու ընդդիմության Համակարգող խորհրդի ղեկավար կազմի անդամը։

«Մենք կձևավորենք նոր, գիտակից և պատասխանատու բելառուսական հասարակություն»,-ընդգծելէ նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով