Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․09․20 (թարմացվող)

17։48-  ՍԱՏՄ տեսուչներն այսօր հանրային սննդի օբեկտներում արձանագրել են սեղանների և անձանց միջև սոցիալական հեռավորություն ապահովելու, խոհանոցում և սանհագույցում օգտագործված դիմակների համար նախատեսված փակվող աղբաման ունենալու, իսկ իրացման ցանցում՝ ջերմաչափման և ախտահանման գրանցամատյաններում ճշգրիտ գրառումների, ինչպես նաև դիմակը պատշաճ կրելու հետ կապված խախտումներ:

 

15։39- ՀՀ ԱԺ-ն սեպտեմբերի 4-ին արտահերթ նիստով կքննարկի կառավարության կողմից մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթը, որով հնարավորություն կընձեռվի այլևս չերկարաձգել Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը:

 

11։21- Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք:
Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքից է: Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 3-ինը՝ միջին ծանրության: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

10։56- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 և 67 տարեկան տղամարդիկ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

10։42- Թարմացված  01.09.2020թ․ 

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 43878 (+97)
Առողջացածներ – 38356 (+634)
Փաստացի բուժվողներ -4373
Ընդհանուր թեստեր – 206929 (+989)
Մահվան ելքեր – 881 (+2)
Մահվան ելքեր այլ պատճառով –268 [ՀՀ ԱՆ]

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 02․09․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 01․09․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 31․08․20 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն