Ֆրանսիայի և Հայաստանի դեսպանները հարգանքի տուրք են մատուցել Կոմիտաս վարդապետի արձանի մոտ

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը Փարիզում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Կոմիտաս վարդապետի արձանի մոտ, որը ժխտողական մակագրությամբ պղծվել էր նախօրեին։

Այս մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուքի» պաշտոնական էջը:

«Այսօր Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի CCAF France համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը Փարիզում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Կոմիտաս վարդապետի արձանի մոտ, որը ժխտողական մակագրությամբ պղծվել էր նախօրեին»,- ասված է գրառման մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով