«Դա ոչ միայն դիվանագիտական, այլև մարդկային տեսանկյունից դեմ է էթիկայի նորմերին»․ Լավրովն Արևմուտքին կոչ է արել չմիջամտել Բելառուսի գործերին |tert.am|

tert.am: Բելառուսում իրադրության վերաբերյալ արևմտյան առաջնորդների հայտարարությունները դեմ են էթիկայի նորմերին, դրանք ցույց են տալիս դիվանագիտական հմտությունների բացակայությունը, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ria.ru-ն։

«Տեսեք, թե Բելառուսում իրավիճակի մասին ինչ հայտարարություններ են անում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Եվրամիության ներկայացուցիչները, արևմտյան առաջնորդները, որոնք հայտնվել են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ղեկավարի պաշտոնում։ Բարոյախոսություններ են հնչում այնպիսի տոնով, որ նույնիսկ կասկածներ չեն առաջացնում առ այն, որ դրանք բոլորի կողմից պետք է ընկալվեն որպես գործողության ուղեցույց»,- ասել է ԱԳ նախարարը Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջին կուրսեցիների և պրոֆեսորադասախոսական կազմի առջև ելույթում։

Լավրովի խոսքով՝ դա վկայում է տարրական դիվանագիտական հմտությունների բացակայության մասին։

«Դա արդեն ոչ միայն դիվանագիտական, այլև մարդկային տեսանկյունից դեմ է էթիկայի նորմերին», – նշել է Լավրովը։

Ռուսաստանը կարծում է, որ Բելառուսում ներկա իրավիճակը հաղթահարելու համար այլ երկրների միջնորդությունը հարկավոր չէ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով