Մինսկում ՕՄՕՆ-ը ցրել է ուսանողների բողոքի երթը |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսում ուսումնական տարին վերսկսվելու օրը՝ սեպտեմբերի 1-ին, ուսանողները Մինսկի կենտրոնում բողոքի երթ են անցկացրել։ ՕՄՕՆ-ը ցրել է նրանց, մոտավորապես մեկ տասնյակ ուսանողներ բերման են ենթարկվել։

Ուսանողները պիկետներ, բողոքի ակցիաներ են անցկացնում նաև Մինսկի համալսարանի, ուսումնական հաստատությունների շենքերի մոտ։

Օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ բողոքի ցույցերը շարունակվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով