Կադրային փոխատեղումներ Բելառուսում |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր մի շարք կադրային փոխատեղումներ է իրականացրել կառավարության կազմում, այդ թվում` դրա ուժային բլոկում։

Պետական անվտանգության կոմիտեի նախագահ Վալերի Վակուլչիկն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ տեղափոխվելով Անվտանգության խորհրդի պետքարտուղարի պաշտոնին։ ՊԱԿ նոր նախագահ է նշանակվել Իվան Տերտելը, որ մինչ այդ աշխատում էր որպես Պետական վերահսկողության կոմիտեի ղեկավար։

Լուկաշենկոյի մեկ այլ հրամանագրով Մինսկի քաղաքային վարչակազմի ղեկավար Անատոլի Սիվակը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ տեղափոխվելով կառավարության կենտրոնական ապարատ։ Այսուհետ նա զբաղեցնելու է Բելառուսի փոխվարչապետի պաշտոնը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով