Բեյրութի նավահանգստի շրջանում ավելի քան 4 տոննա ամոնիումի նիտրատ է հայտնաբերվել |tert.am|

tert.am: Լիբանանյան բանակի զինծառայողները մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի մուտքի մոտ գտնվող մաքսային պահեստում ավելի քան 4 տոննա ամոնիումի նիտրատ են հայտնաբերել:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հինգշաբթի հայտնել է արաբական երկրի բանակի մամլո ծառայությունը:

«Ինժեներական ուժերի հատուկ ստորաբաժանումները մաքսային վարչության խնդրանքով նավահանգստի տարածքից դուրս՝ մուտքի մոտ գտնվող պահեստում պահվող նյութերի ստուգում են անցկացրել, ինչի արդյունքում 4 տոննա 350 կգ ամոնիումի նիտրատ է հայտնաբերվել», – ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ զինվորականները նախազգուշական միջոցառումներ են ձեռնարկել, կազմակերպվում է քաղաքից պարկերի դուրս բերման գործընթացը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն