Այսօր Բելառուսում տեղի կունենա հետընտրական զանգվածային ակցիաները լուսաբանող վեց լրագրողների դատավարությունը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Բելառուսում տեղի կունենա հետընտրական զանգվածային ակցիաները լուսաբանող վեց լրագրողների դատավարությունը:

Նրանց մեղադրում են ապօրինի հավաքներին ներկա լինելու և ոստիկանների պահանջներին չենթարկվելու համար:

Լրագրողներին ձերբակալել են սեպտեմբերի 1-ին Մինսկի «Դինամո» մարզադաշտի մոտ կազմակերպված ցույցի ընթացքում: Նրանց կարող են տուգանել կամ դատապարտել մինչև 15 օր ազատազրկման:

Ընտրություններից հետո արտասահման տեղափոխված ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան այսօր պետք է հեռավար կարգով ուղերձով դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

Բելառուսի ընդդիմությունը չի ընդունում օգոստոսի 9-ի ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն 66-ամյա Ալեքսանդր Լուկաշենկոն վեցերորդ անգամ նախագահ է ընտրվել: Լուկաշենկոն պնդում է, թե բողոքի ակցիաները կազմակերպում են արևմտյան երկրները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով