Հիմնանորոգումից հետո Գյումրիում վերաբացվեց «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքը |armenpress.am|

armenpress.am: Գյումրիում հիմնանորոգումից հետո սեպտեմբերի 5-ին վերաբացվեց  «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքը:

«Տարածքի բարեկարգումից բացի, վերականգնվել են նաև  անմար կրակի մոտ տեղադրված բռունցքն  ու աստղը: Մաքրվել է նաև հուշարձանը: Տարածքը կառուցվել է  1960-1970 թվականներին և մինչ օրս երբեք  վերանորոգման աշխատանքներ չէր արվել»,- ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Աշխատանքներն իրականացվել են Գյումրու քաղաքապետարան-ՀՀ կառավարություն համատեղ ծրագրի շրջանակներում: Մոտ  60 մլն դրամ գումարի շրջանակներում իրականացվել է տարածքի սանդղաջրվեժի վերանորոգման և  բարեկարգման շինաշխատանքներ, տարածքում տեղադրվել են նաև նստարաններ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով