Տիխանովսկայայի աջակից Օլգա Կովալկովան հայտնել է, որ Բելառուսի իշխանություններն իրեն դուրս են բերել երկրից |tert.am|

tert.am: Բելառուսական ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Օլգա Կովալկովան հայտարարել է, որ շաբաթ իրեն նույն կերպ դուրս են բերել երկրից, ինչպես և նախագահական ընտրությունների թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային:

«Այսօր ինձ դուրս են բերել Բելառուսից, ինչպես Սվետլանա Տիանովսկայային: Սա վատ սովորությունն է դառնում իշխանությունների համար՝ բելառուս քաղաքացիներին դուրս անել կամ չթողնել մեր երկիր», -INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ ասել է Կովալկովան մամլո ասուլիսի ժամանակ:

«Իշխանությունները չեն կարող դուրս անել երկրից ողջ ժողովրդին: Ուրիշ ժողովուրդ այս երկիրը չունի և չի ունենա»,- ասել է ընդդիմադիր գործիչը՝ հայտնելով շուտով վերադառնալու մտադրության մասին:

Վերջին շաբաթներին իր հետ բանտում տեղի ունեցածը Կովալկովան անվանել է կտտանքներ: Նրա խոսքով՝ իրեն սպառնացել են: «Բանտում ես վատացել էի, խնդրեցի շտապ օգնություն կանչել, սակայն դրա փոխարեն եկան մարդիկ, որոնք հայտարարեցին, որ կամ ինձ դուրս կհանեն երկրից, կամ ես երկար կմնամ բանտում»,- հավելել է Տիխանովկայայի աջակիցը: 

Ավելի վաղ հայտնի էր դարձեկ, որ Կովալկովան հեռացել է երկրից և գտնվում է Վարշավայում: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն