Եթե Ռուսաստանը կապ չունի Նավալնու թունավորման հետ, ապա հենց իր շահերից է բխում դա փաստերով ապացուցելը. Գերմանիայի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու հետ կապված միջադեպի առնչությամբ մոտակա օրերին Ռուսաստանի կողմից գործողություններ է ակնկալում, հաղորդում է РИА Новости-ն:

«Վերջնագրերը ոչ մեկին չեն օգնելու առաջ շարժվել: Բայց եթե մոտակա օրերին ռուսական կողմից պարզաբանումներ չհնչեն, մենք մեր գործընկերների հետ ստիպված կլինենք պատասխան քայլերը քննարկել»,- հայտարարել է Մաասը:

Ըստ նրա՝ Նավալնու դեմ «հարձակումը կատարվել է միջազգայնորեն արգելված քիմիական մահացու նյութով»:

Հարցին, թե որքանո՞վ են բավարար հիմնավորումներն առ այն, որ Նավալնու թունավորման ետևում Մոսկվան է կանգնած, գերմանացի պաշտոնյան պատասխանել է. «Շատ բան է դրա մասին վկայում, և այդ իսկ պատճառով ռուսական կողմն այժմ մարտահրավերի առաջ է կանգնած»:

«Եթե Ռուսաստանը կապ չունի այս հարձակման հետ, ապա հենց իր շահերից է բխում դա փաստերով ապացուցելը»,- հայտարարել է Մաասը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով