azatutyun.am: Սեպտեմբերի 6-ի կեսօրից Մինսկի տարբեր թաղամասերում ցուցարարները սկսել են հավաքվել։ Ընդդիմադիր խմբերը հուսով են անցած կիրակիի պես բազմամարդ ցույց անցկացնել, երբ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ։
Այսօրվա ցույցին պատրաստվում են նաև ուժայինները։ Ռազմական ոստիկանությունը փշալարեր է փռում կառավարական շենքերի ու Մինսկի կենտրոնի հուշարձանների շուրջ, մետրոպոլիտենի մի քանի կայարանների մոտ հերթապահում են սաղավարտներով ոստիկաններ։
Տելեգրամ կանալներում տեղադրված տեսանյութերը ցույց են տալիս փողոցներում կայանած զրահամեքենաներ։