Մինսկում ակցիայի ավելի քան 194 մասնակից է ձերբակալվել |factor.am|

factor.am: Իրավապահները Մինսկում կիրակի անցկացված ակցիայի 194 մասնակցի են ձերբակալել։ Այս մասին տեղեկանում ենք բելառուսական «Գարուն» իրավապաշտպան կազմակերպության կայքից, որտեղ ներկայացված են նաև ձերբակալվածների անունները։

Իրավապաշտպանների տվյալներով՝ ձերբակալվածների թվում են նաև Ընդդիմության համակարգող խորհրդի անդամ Անդրեյ Եգորովը և «Էկոդոմ» բնապահպանական միավորման ղեկավար Իրինա Սուխին։

Սեպտեմբերի 6-ին Բելառուսի բազմաթիվ քաղաքներում «Միասնության երթ» խորագրով բողոքի ակցիաներ են անցկացվել։ Մինսկում մի քանի տասնյակի հասնող ցուցարարները երթով շարժվել են դեպի նախագահական նստավայր։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով