Նավալնիին դուրս են բերել արհեստական կոմայից․ նա սկսել է արձագանքել բանավոր ազդակներին |azatutyun.am|

azatutyun.am: Ալեքսեյ Նավալնիին դուրս են բերել արհեստական կոմայից: Այս մասին հայտնել են Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցի բժիշկները, որտեղ օգոստոսի 22-ից բուժում է ստանում ռուսաստանցի ընդդիմադիր գործիչը:

«Վիճակը բարելավվում է, սկսել է արձագանքել բանավոր ազդակներին։ Առայժմ, սակայն, շատ վաղ է գնահատել նրա ծանր թունավորման հնարավոր երկարաժամկետ հետևանքները», – ասվում է «Շարիտե» հիվանդանոցի հայտարարությունում:

44-ամյա Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր օգոստոսի 20-ի առավոտյան՝ Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում։ Նրան անգիտակից վիճակում տեղափոխվել էին Օմսկի հիվանդանոցներից մեկը, օրեր տևած պայքարից հետո ընդդիմադիր գործչի կինն ու թիմակիցներն ի վերջո կարողացան նրան տեղափոխել Գերմանիա։

Անցած շաբաթ կանցլեր Մերկելը հայտարարել է, որ Բեռլինը անհերքելի ապացույցներ ունի, որոնց համաձայն` Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» դասին պատկանող քիմիական նյութով»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով