Մեծ Բրիտանիայում Նավալնիի հետ կապված իրավիճակի պատճառով ԱԳՆ են կանչել ՌԴ դեսպանին |tert.am|

tert.am: Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի պատճառով Մեծ Բրիտանիայում ԱԳՆ է կանչվել ՌԴ դեսպան Անդրեյ Կելինը: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է թագավորության ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը:

«Այսօր Մեծ Բրիտանիան կանչել է Միացյալ Թագավորությունում ՌԴ դեսպանին, որպեսզի իր խոր մտահոգությունը հայտնի Ալեքսեյ Նավալնիի թունավորման առնչությամբ: Բացարձակապես անթույլատրելի է, որ արգելված քիմիական զենք է կիրառվել, իսկ Ռուսաստանը պետք է լիամասշտաբ և թափանցիկ հետաքննություն իրականացնի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով