Մարիա Կոլեսնիկովան ձերբակալվել է պետական սահմանին. БелТА |armtimes.com|

armtimes.com: Բելառուսական ընդդիմության առաջնորդ Մարիա Կոլեսնիկովան ձերբակալվել է երկրի պետական սահմանին: Այս մասին իր Telegram-ալիքում հայտնում է БелТА բելառուսական պետական գործակալությունը:

Նշվում է, որ Կոլեսնիկովան գիշերը փորձել է ապօրինի հատել սահմանը՝ լքելով երկրի տարածքը: Նրա գործընկերները՝ Համակարգող խորհրդի անդամներ Անտոն Ռռոդնենկովն ու Իվան Կրիվցովը հաջողությամբ հատել են սահմանը, փախել են երկրից եւ այս պահին գտնվում են Ուկրաինայում: Հիշեցնենք, նրանք եւս երեկվանից անհետ կորել էին եւ գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկային:

Ավելի վաղ Բելառուսի պետական սահմանային կոմիտեն հայտարարել էր, որ Մարիա Կոլեսնիկովան մեկնել է երկրից: Հավաստում էին, որ նա, Ռոդնենկովի եւ Կրավցովի հետ միասին հատել է բելառուսական պետական սահմանը «Ալեքսանդրովկա» հատվածում՝ ժամը 04:00-ին:

Թե ինչու էին Բելառուսում իշխանության զավթման համակարգող խորհրդի անդամները՝ ըստ պետական լրատվամիջոցների, առանց զգուշացման եւ հայտարարությունների փորձում հատել սահմանը ցույցերի ամենաթեժ ընթացքում, դեռեւս անհայտ է, ընդդիմադիր կողմից էլ մեկնաբանություններ առայժմ չեն հնչում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով