Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շոշափելի ազդեցությունը 2022 թվականից շուտ չի զգացվի․ ԱՀԿ |tert.am|

tert.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ավագ գիտաշխատող Սոմիա Սվամինաթան նախօրեին հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շոշափելի ազդեցությունը 2022 թվականից շուտ չի զգացվի, գրում է eadaily.com կայքը։ 

«Պատվաստանյութից հետո ժամանակ անհրաժեշտ կլինի, որպեսզի բոլորը կամ առնվազն մարդկանց 60-70%-ն իմունիտետ ձեռք բերի, ինչը մենք հավաքական իմունիտետ ենք անվանում»,- նշել է նա։ 

Փորձագետի պարզաբանմամբ՝ կորոնավիրուսի ազդեցության նվազումը հնարավոր կլինի մոտավորապես 2022 թվականին նկատել։  Սակայն այդ ժամանակ էլ խոսքը կլինի ոչ թե վիրուսի վերացման, այլ ամբողջ աշխարհում մարդկանց կյանքերի վրա դրա ազդեցության նվազման մասին։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն