Մարիա Կոլեսնիկովային դեռևս մեղադրանք չի առաջադրվել․ նա հարցաքննվում է․ փաստաբան |factor.am|

factor.am: Բելառուսական ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովային դեռևս մեղադրանք չի առաջադրվել։ Լրագրողներին այս մասին ասել է նրա փաստաբան Լյուդմիլա Կազակը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Առողջական վիճակը լավ է, բողոքներ չկան։ Վնասվածքներ կան, նա կմիջնորդի՝ բժշկական փորձաքննության համար»,- նշել է փաստաբանը։

Նա հավելել է, որ Կոլեսնիկովայի կարգավիճակում փոփոխություն չկա, նա շարունակում է կասկածյալ մնալ։

«Դեռևս չենք ավարտել, հարցաքննությունը շարունակվում է։ Ինձանից տեղեկության չհրապարակման մասին ստորագրություն են վերցրել, այնպես որ՝ մանրամասներ չեն կարող հայտնել»,- ասել է Կազակը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով