factor.am: Բելառուսի իրավապահ մարմինների աշխատակիցները սեպտեմբերի 9-ին զանգվածային միջոցառումների մասին օրենսդրության խախտման համար 37 քաղաքացու է ձերբակալել։ Այս մասինն ՏԱՍՍ-ին հաղորդել են երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունից։
«Չարտոնված միջոցառումների ընթացքում երկրում, ընդհանուր առմամբ, 37 մարդ է ձերբակալվել։ 26 քաղաքացի վարչական իրավախախտումների գործով դատական նիստին կսպասի կալանքի տակ»,- ասել են գերատեսչությունում։ Բելառուսում բողոքի ակցիաները, հիշեցնենք, սկսվել են օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո։