Lիբանանի նախագահը կգումարի պաշտպանության Գերագույն խորհրդի արտակարգ նիստ |armenpress.am|

armenpress.am: Lիբանանի նախագահ Միշել Աունը պաշտպանության Գերագույն խորհրդի արտակարգ նիստ կգումարի: Այդ մասին հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը:

Հանդիպմանը կքննարկվի Բեյրութի նավահանգստում հրդեհի շուրջ ստեղծված իրավիճակը:

Հինգշաբթի հրդեհ է բռնկվել Բեյրութի ծովային նավահանգստի տարածքում գտնվող ավտոմեքենաների անվադողերի և վառելիքի ու քսանյութերի պահեստում: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են մարտական ուղղաթիռներ: Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել: Կրակի օջախը մեկուսացված է:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով