Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ կապված հաքերները փորձում են ազդել ԱՄՆ նախագահի ընտրությունների վրա․ «Մայքրոսոֆթ» |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ փոխկապակցված հաքերները փորձում են ազդել առաջիկա նոյեմբերին Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրությունների վրա, զգուշացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերություններից մեկը՝ «Մայքրոսոֆթ»-ը։

«Թիրախում են թե՛ դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը, թե՛ գործող նախագահ Դոնալդ Թրամփը», – երեկ հայտարարել է համաշխարհային կորպորացիան։

Ըստ «Մայքրոսոֆթ»-ի, Չինաստանի ու Իրանի հաքերային հարձակումները հաջողությամբ չեն ավարտվել, Ռուսաստանից ուղղորդվող փորձերի մասին, մինչդեռ, ընկերությունը մանրամասներ չի հրապարակում։

Երկու թեկնածուների նախընտրական շտաբները հայտարարել են, որ տեղյակ են եղել հարձակումներից, և ընկերության հաղորդագրությունն իրենց համար անակնկալ չի եղել։

Մոսկվան վերստին հերքում է մեղադրանքները: «Ամերիկացիները այսպես կոչված «միջամտության» թեման քննարկում են արդեն մի քանի տարի՝ առանց փաստացի ապացույցներ ներկայացնելու», – հայտարարել է Միացյալ Նահանգներում Ռուսաստսնի դեսպանատունը։

Չինաստանի դեսպանատունն ու Իրանի առաքելությունը դեռ չեն արձագանքել, հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով