Վարչապետը հարգանքի տուրք մատուցեց Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խնձորեսկում հարգանքի տուրք մատուցեց Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակին։

Նա ծաղիկներ խոնարհեց Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակին նվիրված հուշարձանին:

Վարչապետին ուղեկցում են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:

Փաշինյանը Խնձորեսկում մասնակցում է  Սպարապետի օրվան նվիրված միջոցառմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով