Մեծ Բրիտանիան սպառնացել է մեծացնել ռազմական ներկայությունն Իրանի ափերին

tert.am:  Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը հայտարարել է, որ Իրանը պետք է պատրաստ լինի իր ափերի մոտ ռազմական ներկայության մեծացմանը, եթե շարունակի իրեն «վտանգավոր» կերպով դրսևորել, գրում է ria.ru-ն: Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան ստիպված կլինի արձագանքել Իրանի գործողություններին՝ պահպանելով իր շահերը:

«Եթե Իրանը մնա այս վտանգավոր ճանապարհին, պետք է հասկանա, որ դրա գինը երկրի ափերի մոտ ավելի մեծ ռազմական ներկայությունը կլինի: Ոչ թե նրա համար, որ մենք ցանկանում ենք մեծացնել լարվածությունը, այլ նրա համար, որ նավագնացության ազատությունը սկզբունք է, որը Մեծ Բրիտանիան ու իր դաշնակիցները միշտ կպահպանեն»,- ասել է Հանթը խորհրդարանում ելույթի ժամանակ:

Նախարարն ընդգծել է, որ պատասխան միջոցառումների մասին հայտնում է «ծանր սրտով»: «Մենք չենք ձգտում առճակատվել Իրանի հետ, մենք փնտրում ենք տարաձայնությունները հարթելու բոլոր հնարավոր ձևերը»,- հավելել է նա:

Շարունակությունը՝ tert.am

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն