Առաջատար միջազգային ինստիտուտները կաթվածահար են լինում. Եվրահանձնաժողով |armenpress.am|

armenpress.am: Առաջատար միջազգային ինստիտուտները, ինչպիսիք են Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ը եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, «կաթվածահար են լինում եւ բարենորոգության կարիք ունեն»:

Սեպտեմբերի 16-ին այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյալենը՝ Եվրախորհրդարանի նիստում հանդես գալով Եվրամիության իրավիճակի մասին ամենամյա ճառով:

Նրա խոսքով՝ այդ ինստիտուտները պետք է ուժեղ լինեն՝ գլոբալ ճգնաժամերը, հակամարտությունները եւ մարտահրավերները լուծելու համար:

«Դրա համար նրանք բարենորոգության կարիք ունեն»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև