Լուկաշենկոն կոչումներից զրկել է ընդդիմադիր դիվանագետներին |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դիվանագիտական կոչումից զրկել է Ֆրանսիայում և Լեհաստանում երկրի նախկին դեսպան Պավել Լատուշկոյին, ով օգոստոսի 9-ի ընտրություններից հետո միացել է բողոքի ցույցերին՝ դառնալով ընդդիմության Համակարգող խորհրդի առաջնորդներից մեկը, իսկ այժմ գտնվում է Լիտվայում։

Լուկաշենկոն հայտարարել է, որ Լատուշկոն, անցնելով ընդդիմության կողմը, «հատել է կարմիր գիծը», ինչի համար օրենքով պատասխան կտա:

Դիվանագիտական կոչումից զրկվել է նաև Սլովակիայում բելառուսական դիվանագիտական գերատեսչությունը գլխավորող Իգոր Լեշչենյան, ով առաջիններից է հրապարակային աջակցություն հայտնել ընտրակեղծիքների դեմ բողոքի դուրս եկած ցուցարարներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով