tert.am: Բելառուսում գործող անկախ լրատվամիջոցները որոշել են սեպտեմբերի 17-ին իրենց հրապարակումիներին կից որևէ լուսանկար չտեղադրել՝ այդպիսով իրենց համերաշխությունը հայտնելով նախօրեին ձերբակալված ֆոտոլրագրողներին, հաղորդում է svaboda.org-ը։
Նշվում է, որ ի նշան բողոքի ավելի քան մեկ տասնյակ լրատվամիջոց իր նյութերն ուղեկցում է հետևյալ գրառմամբ՝ «այստեղ պետք է լիներ լուսանկար, բայց ոչ ոք չկա, որ լուսանկարի։ Բելառուսում ֆոտոլրագրողներին բանտ են ուղարկում»։
Ֆոտոլրագրողներ Ալեքսանդր Վասյուկովիչը և Վլադիմիր Գրիդինը սեպտեմբերի 16-ին 11 օրով կալանավորվել են «չարտոնված հանրահավաքին մասնակցելու» համար: