2020-09-17-6a923191-995f-4ddb-a340-9c3d841cf0cd.jpg

ՊԵԿ նախագահը ներկայացրել է համակարգի հետագա անելիքները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ ներկայացնելով համակարգի հետագա անելիքները: Այդ մասին տեղեկացնում են ՊԵԿ-ի ֆեյսբուքյան էջում:

Նշվում է, որ Էդվարդ Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ չնայած բարդ ժամանակաշջրանին՝ համատեղ ուժերով կհաջողվի ապահովել պետական եկամուտների հավաքագրման բնականոն գործընթացը: ՊԵԿ նախագահը վստահեցրել է, որ խիստ և հետևողական է լինելու առաջադրված խնդիրների լուծման հարցում և հորդորել է համընդհանուր ջանքերն ուղղել նախանշված առաջնահերթությունների բարձր մակարդակով իրագործմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն