«Շենգավիթ» ԲԿ-ում ծննդկանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ |tert.am|

tert.am: «Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդկանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Հարուցվել է քրեական գործ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այն ուղարկվել է ՀՀ ՔԿ՝ նախաքննության»,– ասաց նա:

Նշենք, որ նշված հոդվածը սահմանում է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն