Մարդու անձնագրի պատճենը կարող է լինել ցանկացած մեկի մոտ. Իվետա Տոնոյանը՝ «Դոսյե»-ի տվյալների մասին |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովի խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներին հարց ուղղվեց ռուսական «Դոսյե» կենտրոնի հրապարակած հետաքննության վերաբերյալ:

«Դոսյե» կենտրոնը, հիշեցնենք, օրեր առաջ հրապարակել էր հետաքննություն, ըստ որի Ռուսաստանը գործակալներ ունի Հայաստանի բոլոր պետական կառույցներում: Հետաքննության մեջ նշվել է նաև, որ Ռուսաստանի նախագահական աշխատակազմում`գեներալ Վլադիմիր Չերնովի քարտուղարությունում, ի թիվս այլ փաստաթղթերի եղել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անձնագրի պատճենը: 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով այս դիտարկանը, նշեց՝ մարդու անձնագրի պատճենը կարող է լինել ցանկացած մեկի մոտ, այստեղ որևէ էքստրաօրդինալ կամ աշխարհասասան բան պետք չէ փնտրել: «ԱԱԾ-ն այն ջանասիրությամբ ու էնտուզիազմով, որով գաղտանլսում  է քաղաքական դաշտի ընդդիմախոսներին, եթե նույն էնտուզիազմով զբաղվեր արտաքին վտանգները կանխարգելելու, դրանք բացահայտելու ուղղությամբ, մենք այս առումով բավականին լուրջ քայլ կունենայինք:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով