Բելառուսում ռուս-բելառուսական համատեղ զորավարժություններ են ընթանում |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի արևմուտքում ռուս-բելառուսական համատեղ զորավարժություններ են անցկացվում։ Ըստ սցենարի՝ նրանք պաշտպանում են երկրի տարածքային ամբողջականությունը։ Զորավարժություններում ներգրաված են դեսանտային ստորաբաժանումներ, օդուժ, զրահամեքենաներ։

«Սլավոնական Եղբայրություն» կոչվող զորավարժություններին նախկինում մասնակցում էր նաև Սերբիան։ Բայց այս անգամ Բելգրադը որոշեց չմասնակցել Բելառուսում անցկացվող զորավարժությանը` հաշվի առնելով Բելառուսի ներքին իրավիճակը։ Սերբիայի պաշտպանության նախարարը ասել էր, թե այդ որոշումն ընդունվել է Եվրամիության ճնշման ներքո։ Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Ֆեյսբուքյան գրառմամբ վիրավորել էր Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով