Այս փուլում նպատակահարմար չէ, որ պետությունը Մանվել Գրիգորյանի գույքը նվեր ընդունի. Նարեկ Բաբայան |aysor.am|

aysor.am: Մանվել Գրիգորյանի որևէ գույք պետությանը չի նվիրաբերվել, այս մասին ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

«Հայտարարություններ արվել է իր պաշտպանական կողմից, դրանից հետո որևէ բան տեղի չի ունեցել, քանի որ դատախազությունը ներկայացրել էր, որ այս փուլում նպատակահարմար չէ, որ պետությունն այդ գույքը նվեր ընդունի», – նշեց Բաբայանը։

Նկատենք, որ Մանվել Գրիգորյանի կողմից շուրջ 40 անուն անշարժ գույք պետությանը, մասնավորապես, Արշալույս համայնքին նվիրաբերելու մասին հայտարարել էր նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով