news.am: Իջեւան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության եւ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում 13 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։
10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկ անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը եւ երկուսի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով։