Լիբանանի վարչապետի ԺՊ-ն հրաժարական է տվել՝ կառավարության ձևավորումը ձախողելու պատճառով |tert.am|

tert.am: Լիբանանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Մուտաֆա Ադիբն այսօր հայտարարել է իր հրաժարականի և երկրի նոր կառավարությունը չձևավորվելու որոշման մասին:

Ինչպես հաղորդում է in.reuters.com-ը, Ադիբը հրաժարականի պատճառը ներկայացրել է տեսաուղերձի ժամանակ:

«Հրաժարականիս պատճառն այն է, որ քաղաքական բլոկերը չեն կատարել պայմանս՝ չեն հրաժարվել կառավարության ձևավորման գործընթացի քաղաքականացումից»,-ասել է Ադիբը:

Նշվում է, որ օգոստոսի 31-ին նշանակված Ադիբը փորձում էր կյանքի կոչել Ֆրանսիայի նախաձեռնությունը, այն է՝ միավորել քրիստոնյա և մուսուլման մասնագների, նրանց օգնությամբ նոր կառավարություն կձևավորեր ու երկիրը դուրս կբերեր վերջին տասնամյակների ամենախոր ճգնաժամից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով