Էստոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախաձեռնում է խորհրդակցություն ԼՂ իրավիճակի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am:  Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուն խոսել է  Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին՝ հայտնելով, որ երկիրը նախատեսում է  տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում խորհրդակցություններ նախաձեռնել: Այս մասին Ռեինսալուն գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ծայրաստիճան մտահոգիչ է: Կողմերին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և ձեռնարկել բոլոր միջոցները` իրավիճակի հետագա սրումից խուսափելու համար: Տարաձայնությունները լուծելու համար բռնության օգտագործումը դատապարտելի է: Կարևոր է, որ կողմերն անմիջապես դադարեցնեն ռազմական գործողությունները և սկսեն տարաձայնությունների խաղաղ կարգավորման գործընթաց: Էստոնիան, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, նախաձեռնում է խորհրդակցություններ`ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները քննարկելու համար», – գրել է Ռեինսալուն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով