Տարվա առաջին եռամսյակում պետբյուջեի եկամուտներն աճել են 25%-ով |panarmenian.net|

panarmenian.net: ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտները 2019 թվականի առաջին եռամսյակում 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են մոտ 25%-ով։

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով, ընթացիկ տարվա հունվար-հունիսին պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների և պետական տուրքի ծավալները, որն այդ ժամանակահատվածի համար կազմել է 713.3 մլրդ դրամ՝ 2018-ի 572.9 մլրդ դրամի փոխարեն:

Նշվում է, որ առաջին եռամսյակում հավաքագրված հարկային եկամուտների աճը պայմանավորված է հիմնականում ԱԱՀ-ի, եկամտային հարկի և շահութահարկի գծով հարկային եկամուտների աճով։ Դիտարկվող ժամանակահատվածում ԱԱՀ-ի գծով եկամուտներն աճել են 19%-ով, եկամտային հարկի գծով՝ 20%-ով, շահութահարկի գծով եկամուտները՝ 16%-ով։

Ընթացիկ տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի նկատմամբ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների ծավալն աճել է 17%-ով։ 2019-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ նվազել են ակցիզային հարկի, սոցիալական վճարների գծով հաշվեգրված եկամուտները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն