Իրանը հայտարարում է ամերիկյան լրտեսական ցանցի բացահայտման մասին |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի իշխանությունները հայտարարել են ամերիկյան լրտեսական ցանցի բացահայտման մասին:

Իրանի հատուկ ծառայությունների կողմից այսօր տարածած հաղորդագրության համաձայն, ցանցում ընդգրկված 17 կասկածյալները համագործակցել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության հետ:

«Ձերբակալվածներից ոմանք դատապարտվել են մահվան, ոմանք՝ երկարատև ազատազրկման», – նշել են Իրանի Անվտանգության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները:

«Բացահայտված լրտեսները աշխատում էին կարևորագույն նշանակություն ունեցող մասնավոր կառույցներում, ինչպես նաև միջուկային էներգիայի, ենթակառույցների, կիբերանվտանգության ոլորտներում, նաև բանակում: Նրանք զբաղված էին գաղտնի տեղեկատվության հավաքագրմամբ», – պնդում են իրանական աղբյուրները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով