Բեռլինում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ակցիա են իրականացրել |tert.am|

tert.am:  Հունիսի 29-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության շենքի առաջ տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ բողոքի խոշոր ակցիա է իրականացվել, հաղորդում է newsbeezer.com-ը:

Հավաքվածները հանդես են եկել հաջակցություն աշխատանքի շուկայի և արդյունաբերության սոցիալական ու էկոլոգիական ուղղվածության: Նրանք կոչ են արել փոփոխություններ մտցնել էներգիայի և տրանսպորտի քաղաքականության մեջ, ինչպես նաև շարունակաբար աճող թվային տնտեսության պայմաններում մարդկանց համար աշխատատեղեր ապահովել:

Ցույցը կազմակերպվել է մի շարք հասարակական կազմակերպությունների և արհմիությունների համատեղ ջանքերով: Ոստիկանության տվյալներով՝ այն խաղաղ է ընթացել:

Evangelische Bundesverband Diakonie Deutschland բարեգործական կազմակերպության ղեկավարի խոսքով՝ հարկավոր է պատասխաններ գտնել այնպիսի նոր հարցերի, ինչպիսիք են թվայնացումը, կլիմայական փոփոխությունները, միգրացիան և ժողովրդագրական փոփոխությունները:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն