Սիրիայից զինյալներին ԼՂ հակամարտության գոտի ուղղորդելու մասին լուրերը մտահոգիչ են. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Սիրիայի հյուսիսային հատվածից զինյալների զանգվածային հավաքագրման ու նրանց Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոտի ուղղորդելու մասին լրատվամիջոցների տեղեկությունները մտահոգություն են առաջացնում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մտահոգություն են առաջացնում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ Սիրիայի հյուսիսից զինյալների զանգվածային հավաքագրում է կատարվում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոտի ուղղորդելու համար: Սոցիալական ցանցերում հրապարակվում են համապատասխան տեսանյութեր և լուսանկարներ» ,-ասել է Զախարովան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով