Երևանում և Սևանում կլինեն գազամատակարարման պլանային ընդհատումներ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 59 բազմաբնակարան շենքի, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Մյասնիկյան փողոցի, Հրազդանի փողոցի թիվ 1-ից մինչև 39-ը հասցեների, Նալբանդյան փողոցի թիվ 25 բազմաբնակարն շենքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով