Այսուհետ համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը կհաշվվառվի աշխատանքային մասնակի կենսաթոշակի իրավունք տվող ստաժում |aysor.am|

aysor.am։ ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշեց, որ առաջարկվում է օրենքից հանել այն դրույթը, համաձայն որի՝ համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնակի կենսաթոշակի իրավունք տվող ստաժշում չի հաշվառվում:

«Գործող իրավակարգավորումներով, եթե անձը աշխատել է համատեղությամբ, ապա այդ ժամանակահատվածը նրա մասնակի կենսաթոշակի իրավունք տվող ստաժում չի հաշվվում: Մենք առաջարկում ենք հանել այս իրավակարագավորումը, ինչը նշանակում է, որ համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը հետայսու ևս կհաշվվառվի աշխատանքային մասնակի կենսաթոշակի իրավունք տվող և դրա չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող աշխատանքային ստաժում», – ասաց փոխնախարարը:

Նախագիծը դրվեց քվեարկության և ամբողջությամբ ընդունվեց 102 կողմ ձայներով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով