Սիրիայի խորհրդարանի պատգամավորները մանրամասն տեղեկատվություններ են հաղորդել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին

Այսօր Սիրիայի Ժողովրդական Ժողովի հերթական նիստի ժամանակ ելույթ են ունեցել պատգամավորներ Ժիրայր Ռեիսյանը, Նաբիլ Տո’ոմեն և Նորա Արիսյանը: Այս մասին հայտնում է Սիրիայում ՀՀ դեսպանությունը։

Պատգամավորներն իրենց ելույթներում նախ ներկայացրել են արցախյան հակամարտության պատմությունը և մանրամասն տեղեկատվություններ հաղորդել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ներկա լայնածավալ պատերազմի մասին:

Նրանք Սիրիայի ժողովրդի անունից զորակցություն են հայտնել հայ ժողովրդին Արցախում և Հայաստանում՝ դատապարտելով ադրբեջանա-թուրքական և վարձկան ահաբեկիչների տանդեմի կողմից Արցախի և Հայասատանի խաղաղ բնակավայրերի ռմբակոծումը և Արցախի ժողովրդի դեմ իրականացվող լայնամաշտաբ ռազմական ագրեսիան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն