Կանադան Թուրքիային կոչ է անում չմիջամտել Ղարաբաղի խնդրին |azatutyun.am|

azatutyun.am: Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա֊Ֆիլիպ Շամպանը թուրք գործընկերոջ` Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում կոչ է արել Անկարային չմիջամտել ղարաբաղյան խնդրին:

«Թուրքիայի արտգործնախարարը ընդունեց, որ այս հակամատությունը ռազմական լուծում չունի, որ անհրաժեշտ է կողմերին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ և որ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ մեխանիզմը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն է», – ասել է Կանադայի արտգործնախարարը:

Շամպանը տեղեկացրել է, որ առաջիկա կիրակի օրը մեկնելու է Եվրոպա` այս հարցի շուրջ դաշնակիցների հետ հանդիպման: Թե հատկապես որ երկրների` դեռ չի հաղորդվում:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով