Վարչապետը հանդիպում է արտախորհրդարանական ուժերի, այդ թվում՝ ՀՀԿ-ի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ, այս պահին տեղի է ունենում հանդիպում արտախորհրդարանական մոտ մեկ տասնյակ ուժերի հետ, հանդիպման օրակարգում Լեռնային Ղարաբաղի հարցն է։

Հանդիպմանը մասնակցում են նախկին իշխող ուժի՝ «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Հայ ազգային կոնգրես»-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։

Հանդիպումն այս պահին ընթանում է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն