news.am Եթե մենք չկարողանանք նավթ վաճառել, տարածաշրջանում ոչ ոք այն չի վաճառի: Դրա մասին սոցիալական ցանցում գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
«Եթե մեր անվտանգությունը չապահովվի, տարածաշրջանում ոչ մի ենթակառուցվածք ապահով չի լինի, իսկ նեղուցի անվտանգությունը կախված է ամերիկյան զորքերի բացակայությունից: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ նեղուցում իրավիճակը չի վերադառնա նախապատերազմական վիճակին»,- նշել է նա: