Հողերը իբրև հանձնելու մասին կեղծ լուրեր տարածած ՊԲ ծառայողին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է. ԱԱԾ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ իշխանությունների կողմից հողերը իբրեւ հանձնելու մասին կեղծ լուրեր տարածած ՊԲ ծառայող Ն. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար, որը կատարել է ռազմական դրության, պատերազմի կամ մարտի ժամանակ (ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մաս):

Այս մասին հարցին ի պատասխան՝ տեղեկացրին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:

Ն. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով