Ադրբեջանը դեռևս կողմ չէ դիտորդներին ԼՂ-ում հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմում ընդգրկելու գաղափարին

Ադրբեջանը դեռևս չի սատարում ռուս ռազմական դիտորդներին Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմում ընդգրկելու գաղափարին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Հայտնում է tass.ru-ն։

«Ադրբեջանը գործողություններ է իրականացնում ոչ թե մեկ այլ երկրի տարածքում, այլ իր ինքնիշխանության ներքո գտնվող տարածքում, և մենք չենք կարծում, որ այդ զինվորականներին ուղարկելն այժմ տեղին է»,- նշել է Հաջիևը՝ հավելելով, որ ներկա պահին նրանք իրենց պետք չեն։

Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն