Ադրբեջանը Պետդումայի պատգամավոր Միլոնովին ընդգրկել է «սև ցուցակում» |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը ներառվել է Ադրբեջան մուտք գործելու իրավունքից զրկված անձանց ցանկում:

«Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Միլոնովը «սև ցուցակում» է հայտնվել Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ «Միլոնովը Լեռնային Ղարաբաղ է մեկնել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի կատարած նոր ագրեսիայի պայմաններում, ինչը վնասում է Ադրբեջանի և Ռուսաստանի բարձր մակարդակով հարաբերություններին»:

Բաքուն Միլոնովի այցը որակել է որպես անպատասխանատու քայլ, որը հակասում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ճանաչելու Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն