Աննա Հակոբյանը Լիբանանում մասնակցում է Հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովին |shantnews.am|

shantnews.am: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հոկոբյանը հուլիսի 1-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով այցելել է Լիբանան՝ մասնակցելու Հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովին:

Համաժողովի բացման արարողությանը Աննա Հակոբյանը հանդես է եկել հայ մամուլի արդիական խնդիրների վերաբերյալ ելույթով:

«Ես ուզում եմ հույս հայտնել, որ մամուլին նվիրված համաժողը դարձնենք ամենամյա, քանի որ եկեք խոստովանենք, որ աշխարհը զարգանում է, կան մարտահրավերներ, խնդիրներ և մենք՝ մամուլի միջոցներս պարտավոր ենք արագ արձագանքել դրանց»,- ասել է Աննա Հակոբյանը:

Նա նշել է, որ լավ կլիներ, եթե մենք բոլորս` որպես մի միասնական համայնք, նույն գաղափարները և արժեքը կրող արձագանքեինք մարտահրավերներին:
Աննա Հակոբյանը նաև ասել է, որ ընդունվելու է ժամանակի մարտահրավերների արձագանքելու ռազմավարություն-փաստաթուղթ:
Մանրամասները` տեսանյութում:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն