ԱՄՆ-ը խստորեն դատապարտել է Թուրքիային S-400-ները փորձարկելու համար |azatutyun.am|

<diazatutyun.am: v class=”hdr-container”>

Միացյալ Նահանգները խստորեն դատապարտել է Թուրքիային S-400 տեսակի օդային պաշտպանության համակարգերը փորձարկելու համար:

Դրանք արտադրված են Ռուսաստանում: Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի երկրները ժամանակին դատապարտել են Թուրքիային ռուսական զենքը գնելու գործարքի համար:

Թուրքիան հոկտեմբերի 16-ին է փորձարկումներ անցկացրել: Պենտագոնը երեկ հայտարարել է, որ փորձարկումը լուրջ հետևանքներ կունենա պաշտպանության ասպարեզում ԱՄՆ-ի և Թուրքիայի համագործակցության համար: ԱՄՆ պետական դեպարտամենտն, իր հերթին, այդ փորձարկումն անվանել է «քայլ՝ սխալ ուղղությամբ»:

Նախագահ Էրդողանն այդ կապակցությամբ ասել է, թե «Թուրքիան մտադիր չէ Ամերիկայից թույլտվություն խնդրել S-400-ը փորձարկելու համար»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն