Բացահայտվել և կանխվել են Արցախից դեպի ՀՀ անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր. ԱԱԾ

Վերջին օրերին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել և կանխվել են Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն անօրինական  ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից։

«Հավելենք, որ առանձին դեպքերում ներգրավված են եղել նաև քրեական ենթամշակույթ կրող անձինք, ովքեր համանման քայլեր են ձեռնարկել ռազմական գործողություններին մասնակցող որոշ անձանց միջոցով:

Կրկին ընդգծելով այս վճռորոշ ժամանակահատվածում հակաօրինական յուրաքանչյուր արարքի անթույլատրելիությունը՝ ամենայն խստությամբ զգուշացնում ենք զերծ մնալ նմանատիպ գործողությունների իրականացումից, որոնք կարող են ուղղակիորեն վնասել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգությանը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նմանատիպ բոլոր երևույթները գտնվում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև ՀՀ ոստիկանության շուրջօրյա հսկողության ներքո և ունենալու են իրենց համարժեք իրավական գնահատականը՝ ամենակոշտ գործիքակազմի կիրառմամբ»,- ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով